Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարված գոտկատեղից ներքև

Հարված գոտկատեղից ներքև
14.09.2018 | 04:22

Այն, որ Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ խմբի Իսպանիա-Խորվաթիա մրցակցությունը լինելու էր խելահեղ դիմակայություն, փաստորեն, գուշակել էինք կիսով չափ, ու Իսպանիայի ընտրանին բնավ մեղք չուներ, որ աշխարհի գործող փոխչեմպիոնները խաղադաշտ էին ելել կիսով չափ թարմացված կազմով:


Աշխարհի վերջին առաջնության ձախողակները լուռ, բայց բարձր պրոֆեսիոնալիզմով արեցին իրենց գործը՝ խորվաթներին «ապտակելով» վեց անգամ` սեփական դարպասը պահելով անխոցելի: Բռնցքամարտում նման պարտությունը անվանվում է հարված գոտկատեղից ներքև: Պակաս պատկերավոր արտահայտություններ չկան և ֆուտբոլում, սակայն նախընտրենք դրանցից մեկը` ստորացրին:
Նշենք, որ իսպանացիներից գոլի հեղինակ են դարձել Սաուլը, Ասենսիոն, Ռոդրիգոն, Ռամոսը, Իսկոն: Իսպանացիներին ինքնագոլով օգնել է Կալինիչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ